Գևորգ Գաբամաճյան
Արտաքին տեսք
Գևորգ Գաբամաճյան | |
---|---|
Ծնվել է | 1880 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | 1906 |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | բնանկար և դիմապատկեր |
Գևորգ Գաբամաճյան (1880, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1906), հայ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի թաղային վարժարանում, ապա սովորել Գեղարվեստի կայսերական ուսումնարանում, կատարելագործվել Փարիզում։ Վերադառնալով Պոլիս՝ նվիրվել է ստեղծագործական աշխատանքի, սակայն համիդյան բռնապետական ռեժիմի կաշկանդումները խանգարել են, ստիպել աշխատել լուսանկարչի մոտ։ Հուսահատ մի պահի անձնասպան է եղել՝ իրեն գցելով ջրհորը։
Թողել է Պոլիսը և Փարիզը ներկայացնող բնանկարներ, նաև դիմանկարներ, որոնցից մի քանիսը պահվում են Փարիզի հայոց եկեղեցում[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 164.